Առաջիկա շաբաթ օրը Հայաստանի առավելապես արեւելյան շրջաններում, ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արեւմտյան 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ: Կիրակի օրվա համար օդերեւութաբանները կանխատեսում են առավելապես առանց տեղումների եղանակ եւ ջերաստիճանի` 2,4 աստիճան բարձրացում:
«Հայպետհիդրոմետի» տվյալներով, ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, կիրակի սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +6+8, վաղը ցերեկը` +20+22 աստիճան:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում` գիշերը` -3+2, ցերեկը` +8+13,
Կոտայքում` գիշերը` -3+2, ցերեկը` +8+13,
Գեղարքունիքում` գիշերը` -3+2 , ցերեկը` +8+13,
Լոռիում` գիշերը` -1+3, ցերեկը` +10+13,
Տավուշում` գիշերը` +2+7, ցերեկը` +13+18,
Արագածոտնի լեռներում` գիշերը` -3+2, ցերեկը` +8+13,
Արագածոտնի նախալեռներում` գիշերը` +5+8, ցերեկը` +17+20,
Արարատում` գիշերը` +5+8, ցերեկը` +18+22,
Արմավիրում` գիշերը` +5+8, ցերեկը` +18+22,
Վայոց ձորի լեռներում` գիշերը` -3+2, ցերեկը` +8+13,
Վայոց ձորի նախալեռներում` գիշերը` +5+8, ցերեկը` +18+22,
Սյունիքի հովիտներում` գիշերը` 10+13, ցերեկը` +20+25,
Սյունիքի նախալեռներում` գիշերը` +4+7, ցերեկը` +12+15,
Լեռնային Ղարաբաղում` գիշերը` +6+9, ցերեկը` +13+16:




























