Այս եղանակին նայելով ձեր աչքերին, ես տեսնում են իմ սխալների մերժումը, ինչպես նաեւ մեր հակառակորդների ստորության մերժումը, ովքեր հանդես են գալիս անհավատալի հեքիաթներով եւ ոչ բարյացկամ գնահատականներով: Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, Ազատության հրապարակում, հորդառատ անձրեւի ներքո ընթացող հանրահավաքում հայտարարեց նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ պատրաստ է գնալ կոլեկտիվ պատասխանատվության ուղիով, քանի որ իշխանության աղբյուրը ժողովուրդն է, իսկ ինքը պատրաստ է իրագործել ժողովրդի կամքը: Նա ներկայացրել է իր մի քանի քայլերի մասին, նշելով, որ հաջորդ ուրբաթ ավանդական հանրահավաքի փոխարեն Ազատության հրապարակում տեղի կունենա հանդիպում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ովքեր Երեւանի ավագանու ընտրություններում աջակցում են «Բարեւ Երեւան» ընդդիմադիր դաշինքին:

Նախնական տվյալներով՝ այդ հանդիպումը պետք է կայանա «Անի» հյուրանոցի հադլիճներից մեկում: Նշվել է նաեւ, որ ապրիլի 24-ին Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցները կհավաքվեն Ազատության հրապարակում եւ սգո երթով կբարձրանան Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: