«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ապրիլի 12-ին Երեւանի Հյուսիսային պողոտայում միջոցառում է իրականացրել Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Միջոցառման ժամանակ կուսակցության ներկայացուցիչները գլխարկներ եւ շապիկներ են բաժանել` կուսակցության «Սկսենք Երեւանից» կարգախոսով, նաեւ բուկլետներ` ԲՀԿ նախընտրական ծրագրով: Միջոցառմանը մասնակցել են ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, պատգամավորներ Վահան Բաբայանը, Վահե Էնֆիաջյանը, նախկին արտգործնախարար, ԲՀԿ համամասնական ցուցակի առաջին համարը զբաղեցնող Վարդան Օսկանյանը: Ակցիային մանսակցում էր նաեւ ծանրամարտի Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը:

Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները կայանալու են մայիսի 5-ին, դրանց մասնակցելու են 6 կուսակցություն` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը, ՀԱԿ-ը եւ «Առաքելությունը», նաեւ «Բարեւ, Երեւան» դաշինքը: