NEWS.am-ը ներկայացնում է «Inter Press Service» գործակալության կայքում հրապարակված Էնցո Մանջինի հոդվածը որոշակի կրճատումներով.
Վաթսունամյա Իրինա Գրիգորյանի ձայնը խլանում է 230 երեխաների ուրախ աղմուկի մեջ, որոնք ճաշին են սպասում: Լինելով չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի №3 մնակապարտեզի տնօրենը, Գրիգորյանը համբերատար ժպտում է ի պատասխան աղմուկի:
1994թ. հրադրադարը «սառեցրեց» ղարաբաղյան հակամարտությունը եւ ստեղծեց բանակների կողմից վերահսկվող բուֆերային գոտի, սակայն մինչ այդ խլեց 30 հազար մարդու կյանք եւ ավելի քան մոտ մեկ մլն մարդկանց փախստական դարձրեց:
Այսօր երկու երկրներն էլ նախկինի պես գտնվում են պատերազմական վիճակում, եւ ԼՂՀ 150 հազ. քաղաքացիներ ապրում են քաղաքական անորոշության պայմաններում: Նրանց համար, ովքեր վերապրել են հակամարտությունը, անկայուն իրավիճակն ամենօրյա սթրեսի եւ անհանգստության աղբյուր է, եւ չնայած արդեն գրեթե 20 տարի է անցել հրադադարի հաստատումից, մարդիկ շարունակում են ապրել պատերազմի ստվերում:
«Պատերազի տարիներին ես դասավանդում էի տեղի գիմնազիայում եւ տեսա, ինչպես արական սեռի իմ ուսանողների 80 տոկոսը զոհվեցին մարտերում: Ես չեմ ցանկանում, որ դա կրկնվի, հենց այդ պատճառով մանկապարտեզում մենք չենք խոսում պատերազմի մասին եւ մեր երեխաներին ատելություն չենք սովորեցնում»,-նշեց նա:
Թեեւ ԼՂՀ-ն կարող է պարծենալ պետական կառույցներով` խորհրդարանից մինչեւ ԱԳ նախարարությաւն, սակայն այն ճանաչված չէ միջազգային մակարդակով:
Ադրբեջանը ոչ մի ուղիղ շփում չունի ԼՂՀ-ի հետ: ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանն ասում է, որ «պատրաստ է նստել սեղանի շուրջ ադրբեջանցի գործընկերների հետ, սակայն խնդիրն այն է, որ նրանք պատրաստ չեն բանակցել ԼՂՀ կառավարության անդամների հետ»:
ԼՂՀ իշխանությունները Ադրբեջանի կառավարությանը մեղադրում են միջազգային մակարդակով հակահայ արշավների իրականացման եւ իրենց երկրում այլախոհներին ճնշելու մեջ:
Փորձագետները մի շարք միջադեպեր են մատնանշում, որոնք հաստատում են դա: Օրինակ, լրագրող Էյնուլա Ֆաթուլաեւի դեպքը, ով դատապարտվել էր` Խոջոլուի իրադարձությունների հետաքննության համար, որի արդյունքում կասկած տակ էր դրվում ադրբեջանական պաշտոնական վարկածը:



























