Իրկուտսկում ձերբակալել են 3 մարդու, ովքեր Լինինի շրջանում գիշերը 1990-ականների ոճով արյունալի ծեծկռտուք են սարքել:

Այսօր՝ ապրիլի 13-ին գիշերը, «Վիզիտ» սրճարան են եկել 23-24 տարեկան 3 երիտասարդներ: Նրանցից մեկը այցելուների շարքում փնտրել է մեկին, ով իբր իրեն ոչ մեծ գումար է պարտք: Նա պահանջել է վերադարձնել գումարը եւ սկսել է բղավել, հետո խոսքերից անցել են կռվի, որին միացել է եւս երեք մարդ:

Հանկարծ կոնֆլիկտի մասնակիցներից մեկը հանել է զենքը եւ կրակել հակառակորդի վրա: Վիրավորն ընկել է: Նա մահացել է «շտապօգնության» բժիշկների ձեռքերի վրա, հաղորդում է НТВ-ն:

Կրակողն ու նրա ընկերները սրճարանից դիմել են փախուստի, բայց հեռու փախչել չի հաջողվել, շատ արագ ոստիկանները գտել են նրանց: