Բարնաուլում բժիշկները պայքարում են չորս նորածինների կյանքի համար: Երեխաների բուժման գործում ներգրավվել են Ալթայի երկրամասի լավագույն բժիշկները:

Օրական երկու անգամ խորհրդակցություններ են անցկացվում Ռուսաստանի առողջապահության նախարարության նեոնատոլոգ, պրոֆեսոր Դմիտրի Իվանովի հետ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ալթայի երկրամասի վարչակազմի առողջապահության վարչությունից հայտնել են, որ երեք երեխաների մոտ «աննշան դրական դինամիկա է նկատվում»:

Հիշեցնենք, որ Բարնաուլում հինգ նորածին երեխա վերակենդանացման բաժանմունք են ընկել գլյուկոզա եւ մագնեզիում ներարկելու պատճառով: Երեխաներից մեկը մահացել է, մնացած չորսը ներարկման հանդեպ այդպիսի տարօրինակ արձագանքի պատճառով գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:

Բժիշկների խոսքով` տեղի ունեցածը ցնցել է իրենց. Երեխաների վիճակը, ներարկումներից չորս ժամ հետո սկսել է վատանալ: Երեխաների մաշկն անսպասելիորեն սկսել է դեղնա-մանուշակագույն գույն ստանալ: Բոլոր երեխաներն էլ անմիջապես տեղափոխվել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Ապրիլի 11-ի առավոտյան երեխաներից մեկը մահացել է` թեեւ բժիշկների բոլոր ջանքերին: Վարկածներից մեկով` ծննդատան աշխատակիցը կարող է սխալված լինել դոզավորման հաշվարկում: Նաեւ, քննիչների խոսքով` պատահածի մեջ կարող են մեղավոր լինել դեղորայքն արտադրողները` պատրաստման ընթացքում սխալներ թույլ տալով: