Սանկտ-Պետերբուրգում ապրիլի 12-ի ուշ երեկոյան փոքրիկ հյուրանոցի երկրորդ հարկի պատուհանից դյուրավառ հեղուկով շիշ են ներս նետել: Շենքում 10 մարդ է եղել, որոցից տուժել է երեքը: Տարբեր աստիճանի այրվածքներով նրանց տեղափոխել են հիվանդանոց:

Փրկարարները հրդեհը համարել են առաջին աստիճանի բարդության, որը մարել են մեկ ժամվա ընթացքում: Մասնակիորեն այրվել են առաջին եւ երրորդ հարկերի սենյակները, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»: Ոստիկանությունը փնտրում է հրդեհի հեղինակ չարագործներին: