Հայաստանի ժողովրդական կուսակցությունը պատրաստ է համագործակցել թե նորաստեղծ ՀԱԿ կուսակցության, թե ՀԱԿ դաշինքի մեջ մտնող մյուս ուժերի հետ, թե մնացած քաղաքական ուժերի հետ հանուն երկրի առաջընթացի: Այս մասին այսօր՝ ապրիւլի 13-ին, ՀԱԿ հիմնադիր համագումարում հայտարարեց ՀԺԿ առաջնորդ, ՀԱԿ պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը:

Նա Հայաստանի ժողովրդական կուսակցության անունից ջերմորեն ողջունեց համագումարի մասնակիցներին, մաղթեց արդյունավետ աշխատանք, նաեւ՝ հաջողություն ավագանու ընտրություններում:

Ստեփան Դեմիրճյանը շեշտեց, որ տարիներ շարունակ իրականացվող քաղաքականության, իշխանության գործունեության հետեւանքով երկիրը հայտնվել է  համակարգային ճգնաժամի մեջ՝արտագաղթի, աղքատության, գործազրկության աճ, հասարակության բարոյալքում, համակարգային կոռուպցիա, սա է պատկերը: 

«Այս վիճակը չի փոխվի, այն չի կարող փոխվել, եթե չփոխվի իշխանության որակը, եթե չիրականացվեն համակարգային, արմատական փոփոխություններ: Ակնհայտ է, որ ընդդիմադիր  ուժերը պետք է համատեղեն իրենց ջանքերը երկրում փոփոխություններ իրականացնելու, օրինականություն հաստտաաելու համար, սա է այսօրվա պահանջը»- ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավորը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am