Samsung ընկերությունն ամփոփեց գարնանային տոների կապակցությամբ հայտարարված հատուկ ակցիայի արդյունքները: Այս տարվա մարտի 8-ից ապրիլի 7-ը ընկած ժամանակահատվածում Samsung ընկերությունը հայտարարել էր ակցիա` նպատակ հետապնդելով հայաստանյան իր հաճախորդներին ներկայացնել հատուկ կանանց համար ստեղծված «La Fleur» հեռախոսների եւ սմարթֆոնների շարքը` զուգահեռաբար հնարավորություն ընձեռելով գնորդներին շահել բազմաթիվ յուրահատուկ եւ հաճելի նվերներ:

Բազմաթիվ գնորդներ մասնակցեցին տոնական ակցիային` այս ընթացքում Samsung-ի պաշտոնական գործընկերներ «Mobile Centre», «Orange», «Samsung» եւ «Fine» վաճառասրահներում ձեռք բերելով Samsung «La Fleur» սերիայի տարբեր հեռախոսներ եւ սմարթֆոններ: Նրանք ոչ միայն հնարավորություն ունեցան մասնակցելու 3 գլխավոր մրցանակների խաղարկությանը, նաեւ նրանցից յուրաքանչյուրն արժանացավ նվերների ու անակնկալների, ներառյալ` սիրած էակի համար կատարված սերենադը: Ինչ վերաբերում է գլխավոր 3 մրցանակներին` գարնանային մեկամսյակի այս գեղեցիկ ակցիայի խաղարկության ընթացքում` այսօր վիճակահանությամբ ընտրված հաղթողները ստացան համապատասխանաբար` Samsung Note 10.1 Թաբ (Բագրատ Հովակիմյան), Samsung LED TV հեռուստացույց (Մագդա Մարգարյան) եւ Samsung անլար աուդիո Dock-կայան (Մանե Իսահակյան):

«Ինչպես աշխարհի ցանկացած ոլորտի առաջատար ընկերություն, Samsung ապրանքանիշն իր հզորությունը պայմանավորում է ոչ միայն ինովացիոն տեխնոլոգիաների ներդրմամբ, նաեւ` տարիների ընթացում հավատարիմ հաճախորդների հետզհետե աճող պահանջների եւ մշտապես միայն բարձրորակ ամենատարբեր սարքավորումներ օգտագործելու ցանկությամբ: Հենց այս տրամաբանությունից ելնելով մենք որոշեցինք գարնանային այս գեղեցիկ ակցիայի համար սահմանել գլխավոր մրցանակներ, որոնք հիրավի իրենց տեսակի մեջ լավագույններից են», – այսօր՝ ապրիլի 13-ին կազմակերպված ամփոփիչ միջոցառմանն ասաց Samsung ընկերության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Աշոտ Բուդաղյանը: