Ապրիլի 13-ին, ժամը 11.28-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Սրբ. Սարգիս եկեղեցու մոտակայքում՝ Հրազդանի կիրճում, հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարար ջոկատը եւ ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Փրկարարները գետից դուրս են բերել Երեւանի բնակիչ՝ 1976թ. ծնված Ռուբեն Ներսիսյանի դին:




























