Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին ՀՅԴ անդամներ Արծվիկ Մինասյանի, Արմեն Ռուստամյանի եւ Աղվան Վարդանյանի «Մեր Վահանը նախագահ» հովանոցներով հայտնվելու մեջ քաղաքական ենթատեքստ պետք չէ փնտրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հարցին ի պատասխան ասաց ՀՅԴ խմբակցության ղկավար Արմեն Ռուստամյանը:

Մեր հարցին, թե դա յուրօրինակ ֆլեշ մոբ էր, թե զուտ պատահականություն, նա պատասխանեց, որ դա զուտ պատահականություն է, պետք չէ քաղաքական ենթատեքստ փնտրել: «Դուրս եկանք, անձրեւ էր, այդ պահին այդ հինգ հովանոցներն էին մնացել,  պատահականություն էր, դրանից ինչ-որ հեռուն գնացող եզրակացություններ պետք չի անել, հաստատ դա չէր նպատակը, միայն ցանկանում էինք անձրեւից պաշտպանվել, քաղաքական ենթատեքստ պետք չի փնտրել»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Լուսանկարը` Emedia.am-ի