ՀԱԿ կուսակցության աշխատանքը սկսվելուէ վաղվանից, մինչեւ այսօր դա ՀԱԿ դաշինքն էր, որը գուցե Հայաստանի պատմության ամենաբացառիկ միավորումն էր: Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, ՀԱԿ հիմնադիր համագումարում ասաց Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Մինչ ելույթը սկսելը նա զգուշացրեց՝ ասելով «չվախենաք ելույթս գրավոր է, թեզեր եմ գրել, ճառ չեմ ասելու, հռետորաբանությամբ, ճարտասանությամբ չեմ զբաղվելու,սա այն լսարանը չէ, ձեզ քարոզելու, դաստիարակելու խնդիր չկա, յուրաքնաչյուրդ քարոզիչ եք, հռետոր, եւ ճարտասան, ուզում եմ զրուցել որոշ հարցերի մասին»:
Նրա խոսքով՝ այդտեղ ընդգրկված էին 18 կուսակցություն եւ կազմակերպություններ, անկախ այն բանից, թե հետագայում այդ դաշինքի անդամներից ոմանք ինչ վարք, գործունեություն դրսեւորեցին, դա չի նսեմացնում նրանց գործը, որ արել են այս հինգ տարիների ընացքում, գոնե առնվազնը չորս տարի, մինչեւ 2011 թ աշունը դաշինքը եղել է կուռ, համաձույլ, զինակիցների միավորում:
«Ոչ ոք ոչ գլուխ է պահել, ոչ խաղեր տվել, ոչ էլ դաշինքի ներսում փորձել է հաստատել կամ իրականացնել սեփական կուսակցության շահերը, խորին շնորհակալություն բոլոր անդամներին, հետագայում որոշ մարդկանց ճամփաները բաժանվել են, ոչինչ, դա չի նսեմացնում նրանց նպաստը շարժմանը»,- ասաց Հայաստանի առաջին նախագահը:
Լեւոն Տեր-Պետրոսյանը նաեւ նկատեց, որ այսօր կուսակցության ստեղծման մեջ մեծ դեր ունի դաշինքը, դաշինքի էներգետիկան փոխանցվում է կուսակցությանը:
Առաջին նախագահը նշեց, որ «ՀՀՇ-ն վերջին հինգ տարում որպես ինքնուրույն կուսակցություն գոյություն չի ունեցել, ամբողջությամբ ուժերը ներդրել է Կոնգրեսի մեջ, չի արել որեւէ քայլ, որը կհակասեր Կոնգրեսի շահերին, ՀՀՇ-ն բացարձակապես նույնականացած է եղել ՀԱԿ կուսակցությանը»: « Ոչ մի բան չի փոխվում, նույն մարդիկ են, բացի որոշ ուժերից, որոնք ուրիշ ճանապարհ ընտրեցին, մաղթում ենք հաջողություն եւ երախտապարտ ենք տարիների համագործակցության համար»,- Հայաստանի առաջին նախագահը վստահեցրեց, որ դիվանագիտութւուն չի անում, ասում է ամենայն անկեղծությամբ:
Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ ՀԱԿ-ը նորաստեղծ է միայն ֆորմալ առումով, կուսակցության հռչակումը ընդամենը կատարված փաստի եւ հինգ տարի առաջ տեղի ունեցած եղելության արձանագրումն է: «Տա Աստված, որ կուսակցությունը արժանի լինի ՀԱԿ դաշինքի դերին, նշանակությանը եւ կարողանա շարունակել նրա ավանդները»,- ասաց առաջին նախագահը:
Լեւոն Տեր-Պետրոսյանը նշեց, որ նորաստեղծ կուսակցության նպատակը մեկն է՝ ազատվել ավազակապետությունից եւ ստեղծել սահմանադրական կարգ երկրում: Նա կարեւորեց երկրում բուրժուադեմոկրատական հեղափոխություն իրականացնելը, ասելով, որ պետք է ազատվել ավազակապետության կապանքներից :




























