Վրաստանի վարչապետն արդեն վճիռ է կայացրել, թե պատերազմը սկսել է իմ կառավարությունը, հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Լեհաստանում Եվրոպայի քոլեջի ուսանողների հետ հանդիպմանը:

«Պատկերացրեք, որ ոչ թե ինչ-որ շարքային լեհ գործիչ, այլ Լեհաստանի կառավարության ղեկավարը հայտարարեր, թե Խորհրդային Միության ներխուժումը Լեհաստան լեհերն են սադրել: Նման հայտարարությունը կարող է ժպիտ առաջացնել, բայց ոչ իմ մոտ, քանի որ վերաբերում է իմ երկրին. Երբ մի երկրի առաջնորդը, որի տարածքները զավթված են, հայտարարում է զավթիչի խոսքերը, նշում, թե ով դիմագրավել է զավթիչին, հանցագործ է, այդ մարդը պետք է դատարանի առջեւ կանգնի: Հավանաբար դուք հասկանում եք, որ դա խորհրդային վերապրուկ է»,- ասել է Միխայիլ Սահակշվիլին: