Թուրքիա մեկնած Հայաստանի քաղաքացիների թիվը 2013 թվականի փետրվարին կազմել է 4010 մարդ։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունից, 2013 թվականի փետրվարին Թուրքիա մեկնած հայաստանցիների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել  է 24 տոկոսով կամ 785-ով։ Նախորդ տարի փետրվարին Թուրքիա էր այցելել 3225 հայաստանցի։

2013-ի փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Թուրքիա այցելությունների թվով ամենամեծ անկումը գրանցել են Լյուքսեմբուրգի քաղաքացիները՝ 49 տոկոս, որին հետեւել են Ֆրանսիայի քաղաքացիները՝ 17 տոկոս անկումով։

Նշենք, որ  2012-ի ընթացքում Թուրքիա այցելած հայաստանցիների թիվը կազմել է 70 956։