Իրաքում ամերիկյան մի ուղղաթիռ է ջախջախվել: ԱՄՆ ռազմաօդային ուժերին պատկանող ուղղաթիռը վթարի է ենթարկվել Իրաքի հյուսիսում ամերիկյան ռազմաբազայում վայրեջք կատարելու ժամանակ: Երկու օդաչուներն էլ զոհվել են:

Այս դեպքի կապակցությամբ այլ մանրամասներ չեն հաղորդվում: Սկսվել է հետաքննություն:

Նշենք, որ 2003 թվականի մարտից ի վեր Իրաքում զոհվել է 4378 ամերիկացի զինծառայող: