Խաբարովսկի մարզում ապրիլի 15-ին զանգվածային սպանդ է իրականացվել, որը կազմակերպել է Պերեյասլավկա-2 ռազմական քաղաքի բնակիչը: Ականատեսների վկայությամբ, դանակով զինված անձը ներխուժել է բնակարաններ եւ դանակահարել անմեղ եւ անծանոթ մարդկանց:
Երիտասարդը եղել է ուժեղ հարբած վիճակում, գրում է «Պրավդան»: Բնակիչները փորձել են դիմադրել նրան եւ վիրավորվել են: Նախքան ոստիկանների գալը տղամարդը հասցրել է վիրավորել վեց մարդու: տուժածներից հինգին տեղափոխել են վնասվածքաբանության բաժին, իսկ մի տարեց կնոջ` վերակենդանացման բաժանմունք:
Հանցագործին ձերբակալել եւ տեղափոխել են ոստիկանություն:




























