Հալեպում կանխվել է խոշոր ահաբեկչությունը:
Ինչպես հայտնում է սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությունը, կառավարական բանակի զինծառայողներին ոստիկանատնից 15 մետր հնարավորության վրա հաջողվել է կանգնեցնել ականապատված մեքենան: Ահաբեկիչներից մեկը ոչնչացվել է, մյուսը հասցրել է պայթեցնել մեքենան:
Պայթյունի հետեւանքով վիրավորվել են պետական հեռուստատեսության լրագրող, նաեւ երկու լուսանկարիչ եւ մի քանի պատահական անցորդներ:
Դամասկոսի արվարձան Շեբաայում սիրիական ընդդիմության զինյալները փորձել են աշխատանքի ժամանակ գնդակահարել րանական «Խաբար» հեռուստաալիքի թղթակից Մոհսեն Խուզային: Տուժածը հայտնել է, որ իր վրա թիրախային կրակոց է արձակվել, որի հետեւանքով վիրավորվել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Խուզայն ընդգծել է, որ այդ հարձակումը չի կոտրի իրեն, եւ նա կշարունակի լուսաբանել իրադարձությունները Սիրիայում:




























