Այսօր՝ ապրիլի 15-ին, ժամը 01.43-ին տեղեկություն է ստացվել, որ Կապան քաղաքի «Բաղաբուրջ» թաղամասում այրվում է տուն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.57-ին, մարվել` 05.17-ին:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կապան քաղաքի «Բաղաբուրջ» թաղամասի թիվ 31 տանը: Այրվել են Լ. Բաղդասարյանին պատկանող երկհարկանի տան երկրորդ հարկի ննջասենյակը` գույքով (75 քմ), և տանիքի փայտյա կառուցատարրերը (150 քմ):