Ապրիլի 14-ին, ժամը 21.31-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նալբանդյան փողոցի թիվ 130 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կա մեկ տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը եւ ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ դեռեւս չպարզված հանգամանքներում են բախվել «Տոյոտա» մակնիշի 34 TO 247 համարանիշի (վարորդ՝ 25-ամյա Ալեքսանդր Յակովլեւ) եւ «ԲՄՎ» մակնիշի 34 SD 304 համարանիշի (վարորդ՝ 33-ամյա Մանուկ Հովհաննիսյան) ավտոմեքենաները:
Փրկարարները «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել տուժած Մ. Հովհաննիսյանին:
Վթարի հետեւրանքով Ա.Յակովլեւը, Մ.Հովհաննիսյանը եւ ուղեւորներ 27-ամյա Մերի Հովհաննիսյանը, 52-ամյա Ջուլիետա Հովեյանը եւ 17-ամյա Խաչիկ Միքայելյանը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Սրբ. Գր.Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Բժիշկները Ա.Յակովլեւի, Մ.Հովհաննիսյանի, Ջ.Հովեյանի, Խ.Միքայելյանի վիճակները գնահատել են միջին ծանրության, իսկ Մանուկ Հովհաննիսյանինը՝ ծանր: Հրշեջ-փրկարարները կատարել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:




























