2013 թ. փետրվարի 28-ի դրությամբ Հայաստանում ԱՊՊԱ պայմանագիր է կնքվել մոտ 365,7 հազ. ավտոտերերի հետ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոն:
Հունվարի համեմատ ապահովագրված ավտոմեքենաների թիվն ավելացել է 5,7 հազարով, սակայն դեկտեմբերի համեմատ դեռեւս 24,3 հազարով պակաս է:
Ապահովագրական վճարների ընդհանուր գումարը հունվար-փետրվարին կազմել է 6.5 մլրդ դրամ, փաստացի հատուցվել է 1,8 մլրդ դրամ: Ընդ որում՝ միայն փետրվարին հատուցումները կազմել են մոտ 1,1 մլրդ դրամ՝ նախորդ ամսվա համեմատ ավելանալով մոտ 54%-ով: Վթարների թիվը փետրվարին կազմել է մոտ 5400՝ հունվարի 4000-ի համեմատ:
Մեկ ավտոմեքենայի միջին ապահովագրական գումարը 2013 թ. հունվարին կազմել է մոտ 18 հազ. դրամ՝ հունվարի 15,5 հազարի համեմատ:



























