Ստամբուլի քաղաքացիական գործերով 29-րդ դատարանը 6 ամսվա ազատազրկման է դատապարտել Աբդուլքերիմ Ու.-ին՝ ժողովրդի մի հատվածի դավանած կրոնական արժեքները վիրավորելու համար։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ ամիսներ առաջ Օրքուն Շ. Անունով մի քաղաքացի դիմել էր դատախազություն՝ պնդելով, որ Աբդուլքերիմ Ու.-ն Facebook-ում Մուհամեդ մարգարեին հայհոյող գրություն է թողել։ Դատախազությունն այս գործին ընթացք է տվել եւ տեղի է ունեցել դատավարություն։
Դատական 2-րդ նիստի ժամանակ դատարանը որոշում է կայացրել, որ Աբդուլքերիմ Ու.-ն մեղավոր է ճանաչվում ժողովրդի մի հատվածի դավանած կրոնական արժեքները վիրավորելու համար եւ դատապարտել է 6 ամսվա ազատազրկման։




























