Թուրքիայի Սամսուն նահանգի Դարըչայալանը գյուղում ամուսինը դաժան ծեծի է ենթարկել կնոջը եւ աքցանով հանել նրա 3 ատամները։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ կապտուկներով Սամսունի հիվանդանոցներից մեկը տեղափոխված 55-ամյա Համիդե Մ.-ն սկզբում պնդել է, թե կովն է իրեն հարվածել, սակայն իրականությունը հայտնի է դարձել, երբ նա դեպքի մասին պատմել է որդուն։
Այնուհետ Համիդե Մ.-ն դիմել է դատախազություն՝ պնդելով, որ ամուսինն իրեն դաժան ծեծի է ենթարկել եւ աքցանով հանել 3 ատամները։ Կինը, նշելով, որ մշտապես ծեծի է ենթարկվել ամուսնու կողմից, հիշեցրել է, որ 2 տարի առաջ էլ ամուսինը կոտրել էր իր ձեռքը, սակայն սպառնացել էր ոչ ոքի չասել այդ մասին։
Ոստիկանության կողմից ձերբակալված ամուսինը հերքել է, թե ծեծի է ենթարկել՝ պնդելով, թե ինքը միայն հրել է կնոջը, իսկ կինը չի կարողացել իրեն պահել եւ վայր է ընկել։




























