Քարտապանների սպասարկման հարմարավետության բարձրացման նպատակով «Յունիբանկը» գործարկել է  հաճախորդների սպասարկման շուրջօրյա ծառայություն: Այդ մասին տեղեկացնում են Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Հաղորդագրության մեջ նշված է. «եթե Դուք հանդիսանում եք «Յունիբանկի» քարտապան, ապա մեր մասնագետները շաբաթը 7 օր, 24 ժամ պատրաստ են օգնելու բանկային քարտի հետ կապված ցանկացած հարցի դեպքում:  Դրա համար անհրաժեշտ է զանգահարել (+37410) 555 385 հեռախոսահամարով:

 Քարտապանների սպասարկման ծառայությունում Դուք կարող եք`

• հարցում կատարել քարտային հաշվի եւ բանկոմատների վերաբերյալ,

• խորհրդատվություն ստանալ քարտի օգտագործման ընթացքում ծագած խնդիրների վերաբերյալ,

• արգելափակել քարտը:  

Քարտային բիզնեսի զարգացումը Յունիբանկի գործունեության ռազմավարական ուղղություններից մեկն է:  Ներկայումս բանկի կողմից թողարկված Visa եւ ArCa քարտերի քանակը գերազանցում է 145 հազարը»: