Հայաստանի Հանրապետության 2012 թ. պետական բյուջեի եկամուտները կազմել են մոտ 946,2 մլրդ դրամ, ծախսերը՝ մոտ 1,006 տրլն դրամ, բյուջեի դեֆիցիտը՝ 59,9 մլրդ դրամ:

ՀՀ կառավարությունը ապրիլի 18-ի նիստում հավանություն տվեց 2012 թ. բյուջեի կատարման մասին օրենքի նախագծին, որը կներկայացվի ՀՀ Ազգային Ժողովի հաստատմանը:

Նշենք, որ 2012 թ. պետական բյուջեի մասին օրենքով՝ բյուջեի եկամուտները կանխատեսվում էին 911,6 մլրդ դրամ, ծախսերը՝ 1,04 տրլն դրամ, դեֆիցիտը՝ 132,5 մլրդ դրամ:

Այսպիսով՝ պետական բյուջեի եկամուտների զգալի գերակատարման հետեւանքով դեֆիցիտը 2012 թ. կրճատվել է մոտ 2 անգամ: