Հայաստանի իշխանությունները հարկային տեռոր են իրականացնում սեփական ժողովրդի նկատմամբ՝ թալանելով վերջին կոպեկները: Այդ մասին փետրվարի 23-ին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ, պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:
Ըստ պատգամավորի՝ բազմաթիվ փորձագետներ եւ անհատներ հիմնավորել են գազի գնի բարձրացման անհիմն լինելը: «Միայն իշխանությունների ապաշնորհ քաղաքականության արդյունքում է, որ մեր քաղաքացին ավելի շատ է վճարում, քան այլ երկրի ավելի շատ վարձատրվող քաղաքացին»,- նկատեց Մարտիրոսյանը՝ ցավով նշելով, որ աճն իր հերթին բերելու է այլ ապրանքների եւ ծառայությունների գնի աճի:
«Սոցիալական այս ծանր իրավիճակը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի քաղաքացին հանդուրժում է ընտրակեղծիքներով ընտրված իշխանությանը»,- ամփոփեց Մարտիրոսյանը:




























