Փետրվարի 23-ին Թուրքիայում ձերբակալվել է քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցության Դիարբեքիրի նահանգային կառույցի ղեկավար Ալի Այդընը։

Այդընին հունվարի 15-ի հայտարարության հետ կապված բացատրություններ տալու համար կանչել են դատախազություն եւ բացատրություն վերցնելուց հետո անմիջապես ձերբակալել են։

Քրդական կուսակցության նահանգային կառույցի ղեկավարը մեղադրվում է «Ահաբեկչական կազմակերպության (PKK) օգտին քարոզչություն անելը» եւ «Ահաբեկչական կառույցի անդամ չլինելով հանդերձ՝ կառույցի անունից հանցանք գործելը» հոդվածներով։