ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի բնակիչ, բռնաբարության մեջ մեղադրվող ջրագնդակի հայ մարզիկը պատասխանատվության չի ենթարկվել, թեեւ դատախազությունը հայտարարել է, որ ամեն բան դեռ կարող է փոխվել: Այս մասին հայտնել է  «Glendale News-Press»-ը:

Լոս-Անջելեսի Քալիֆորնիայի համալսարանի առաջին կուրսի ուսանող Հակոբ Ջեք Քափլանյանը հեռացվել է համալսարանից ձերբակալվելուց հետո: «Մենք միայն կարող ենք ասել, որ գործը վերանայվում է, որպեսզի նորից հանձնվի քննության»,-ասել է Լոս Անջելեսի շրջանային դատախազի մամուլի քարտուղար Շիարա Դավիլա Մորալեսը:

Քափլանյանը, ով ազատ է արձակվել 200 հազար դոլար գրավի դիմաց եւ գտնվում է Գլենդելում` իր տանը, ասել է, որ գործի ապագան անորոշ է: «Մենք համոզված չենք այն ամենում, ինչ կատարվում է»,- ասել է Քափլանյանը հեռախոսային հարցազրույցի ժամանակ:

Նրա փաստաբան Բերջ Ագոբօղլուն նշել է, որ ամեն ինչ անելու է, որ իր հաճախորդին նորից հետ ընդունեն Լոս Անջլեսի Կալիֆորնիական համալսարան: «Դա այն է, ինչին ես անհամբեր սպասում եմ»,- ասել է Հակոբ Ջեկ Քափլանյանը: