Ապրիլի 25-ին աշխատանքային այցով Պրահայում գտնվող Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը եւ Չեխիայի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի տնօրեն Վերա Յերաբկովան Չեխիայի արտաքին գերատեսչությունում ստորագրել են երկու ուսումնական հաստատությունների միջեւ համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ փաստաթղթով նախատեսվում է դասախոսների, մասնագետների եւ ուսանողների, ինչպես նաեւ՝ դասավանդման փորձի եւ մեթոդաբանության փոխանակում: Ստորագրման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում կողմերը նախանշել են համագործակցության կոնկրետ ծրագրեր:
Հանդիպմանը մասնակցել է նաեւ Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը:




























