Այսօր՝ ապրիլի 26-ին, տեղի է ունեցել Հայաստանի ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Քննարկվել են հինգերորդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ԱԺ ապրիլի 29-ից մայիսի 2-ի նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 3 հարց:
ԱԺ ապրիլի 29-ից մայիսի 2-ի նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել է 72 հարց, այդ թվում` 9 միջազգային պայմանագիր:
Հինգերորդ գումարման ԱԺ երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու եւ ԱԺ ապրիլի 29-ից մայիսի 2-ի նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն Ազգային ժողովի ապրիլի 29-ի նիստում:




























