Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ, «երկաթե լեդի» Մարգարեթ Թեթչերի հուղարկավորությունը բրիտանացի հարկատուների վրա 3,6 ֆունտ սթերլինգ (5,6 մլն դոլար) է արժեցել, հաղորդել են Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակից: Այդ գումարից 1,1 մլն ֆունտը ծախսվել է անվտանգության միջոցառումների, եւս 2-ը՝ ոստիկանների լրացուցիչ վճարումների վրա, ովքեր հերթապահել են հուղարկավորության ժամանակ, իսկ բուն թաղման ծախսերը կազմել են 500 հազար ֆունտ սթերլինգ: Թեթչերների ընտանիքը վճարել է ծաղիկների համար եւ հուղարկավորության գործակալների գումարները, որոնց թիվը չի նշվում, հաղորդում է «Վեդոմոստին»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ, «Երկաթյա լեդի» Մարգարեթ Թեթչերը մահացել է ապրիլի 8-ի առավոտյան, 87 տարեկան հասակում: Նրա պաշտոնական ներկայացուցիչ Լորդ Բելլի հաղորդագրության մեջ ասվում է, որ Թեթչերը մահացել է ուղեղի կաթվածից:

Մարգարետ Թեթչերը Մեծ Բրիտանիայի առաջին եւ առայժմ միակ կին վարչապետն է, ով ղեկավարել է 1979-90 թվականներին: Կոշտ բնավորության համար նրան անվանում էին «Երկաթյա Լեդի»: Նա անընդմեջ երեք ընտրություն է հաղթել, բայց ստիպված էր հրաժարական տալ` նախքան չորրորդ ընտրությունը:

10 տարի առաջ նա մի քանի միկրոինսուլտներ էր տարել, եւ դրանից հետո տառապում էր հիշողության կարճաժամկետ կորստյամբ ու հազվադեպ էր հայտնվում հասարակության մեջ: