Սան Պաուլուում դաժան հանցագործություն է կատարվել, փողոցային հանցագործները ատամնաբույժի բանկային քարտն են գողացել եւ, հաշվի վրա կլորիկ գումար չգտնելով, վերադարձել են եւ ողջ-ողջ այրել կնոջը։
Տեղական լրատվամիջները գրում են, որ կողոպտիչները սպառնալիքների միջոցով խլել են բանկային քարտը եւ իմացել ծածկագիրը, սակայն բանկոմատի մոտ նրանց հիասթափություն էր սպասվում. հաշվին ընդամենը 15 դոլարին համարժեք գումար է եղել։ Կատաղած հանցագործներն անմիջապես վերադարձել են գրասենյակ եւ պահանջել եղած ամբողջ գումարը։ Դժբախտաբար, կնոջ մոտ գումար չի եղել, կամ էլ նա չի ցանկացել դրանք տալ։
Չարագործները նրա վրա դյուրավառ հեղուկ են լցրել եւ այրել։ Նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել, մեկին հաջողվել է նույնականացնել տեսախցիկների արձանագրած կադրերի օգնությամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։




























