Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդարանի պահպանողականների եւ ռեֆորմիստների խմբի պատգամավորներին: Կառավարության ղեկավարը ողջունել է նման փոխայցելությունները եւ նշել, որ դրանք լավ հնարավորություն են տալիս խորացնել երկկողմ համագործակցությունը եւ ավելի հստակ պատկերացում կազմել փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ:
Անդրադառնալով Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին՝ վարչապետը նշել է, որ Ասոցացման համաձայնագրի, այդ թվում Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման պայմանագրի շուրջ բանակցություններն ընթանում են հաջողությամբ: Այդ համատեքստում, անդրադարձ է կատարվել Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքին:
Կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանային հարցեր, մտքեր փոխանակել հայ-թուրքական հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման եւ այլ խնդիրների շուրջ:




























