Լրատվամիջոցները մանրամասներ են հայտնում Աֆղանստանի Բահրամի ամերիկյան ռազմակայանում աղետի ենթարկված օդանավի մասին:
The Aviation Herald-ի տվյալներով՝ կործանվել է ԱՄՆ-ին պատկանող Boeing 747-400 с 8 բեռնատար օդանավը: Ենթադրվում է, որ օդանավի անձնակազմի բոլոր 8 անդամներն էլ զոհվել են:
Աֆղանստանի իշխանությունները հերքել են վարկածը, թե օդանավի կործանման պատճառ կարող է լինել գրոհայինների հարձակումը: Օդանավը բախվել է երկրին եւ հրդեհվել, ուստի, ամենայն հավանականությամբ, ոչ ոք կենդանի չի մնացել, գրում է Gazeta.ru-ն:
Ականատեսները հայտնել են, որ օդանավը կորցրել է արագությունը հենց այն պահից, երբ կտրվել է գետնից եւ օդ բարձրացել:




























