«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ ապրիլի 30-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 411.84 դրամ: Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0,33%-ով կամ 0,66 դրամով: Վերջին 2 օրերին դոլարը թանկանում է բավական բարձր տեմպերով՝ արագորեն վերականգնելով նախորդ շաբաթ կորցրածը:
Բորսայում այսօր վաճառվել է 1.9 մլն դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը բարձրացել է մինչեւ 411,5 դրամ: Դոլարը վաճառվում է առավելապես 413 դրամով:
Forex միջազգային շուկայում դոլարն այսօր ամրապնդվել է եվրոյի նկատմամբ, սակայն թուլացել է իենի նկատմամբ: 1 եվրոն այսօր սակարկվել է 1.3060 դոլարին մոտ: Ներդրողները սպասում են ԱՄՆ ֆեդերալ ռեզերվային համակարգի եւ Եվրոպական կենտրոնական բանկի նիստերին, որտեղ կարող են կարեւոր որոշումներ ընդունվել:
Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 31.0433 ռուբլի: Դոլարը թուլացել է ռուբլու նկատմամբ:




























