«Նաիրիտի» վերաբերյալ կառավարությունն արդեն երկրորդ անգամ պատգամավորների հարցմանը ոչինչ չասող պատասխան է տալիս: Այդ մասին այսօր՝ ապրիլի 30-ին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարությունների ժամին ասաց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը:

Նրա տեղեկացմամբ՝ կառավարությանը 5 հարց է ուղղվել մասնավորեցման գործընթացի վերաբերյալ, ներդրողների կողմից 120 մլն դոլարի ներդրման չկատարման պատճառների վերաբերյալ, հսկայական վարկային միջոցների ներգրավվման եւ վատնման վերաբերյալ (մասնավորապես՝ մահուդի գործարանի բաժնետոմսերը 9,5 մլն դոլարով գնելու եւ 950 հազ. դոլարով վաճառելու փաստը), գործարանի վերակառուցման եւ զարգացման ծրագրերի վերաբերյալ:

Ա. Մինասյանի կարծիքով՝ հարկավոր է «Նաիրիտի» հարցով համատեղ հանձնաժողով ստեղծել՝ ներգրավելով քաղաքացիական անձանց: