2012 թվականին ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԸ հիմնական ֆինանսական ցուցանիշների արագ աճ է արձանագրել:

2013թ. ապրիլի 30-ին ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԸ հրապարակել է Բանկի 2012թ. գործունեության արդյունքներն ըստ աուդիտի ենթարկված համախմբված ֆինանսական հաշվետվության տվյալների ՖՀՄՍ համաձայն: Թեեւ hամաշխարհային տնտեսության շարունակական փոփոխականությանը եւ Հայաստանի բանկային ծառայությունների շուկայում աճող մրցակցությանը Բանկը հիմնական ֆինանսական ցուցանիշների արագ աճ է արձանագրել:

2012թ. եկամտի եւ ծախսերի հաշվետվության հիմնական հոդվածների դինամիկայի համեմատականը 2011թ-ի նույն ժամանակահատվածի հետ.

• Գործառնական ծախսերի հարաբերակցությունը եկամուտներին (CIR) կրճատվել է 3,9 %-ով՝ կազմելով 47,5%;

• Զուտ շահույթն ավելացել է՝ հասնելով մինչեւ 4,2 մլրդ ՀՀ դրամ, որը 79,4%-ով գերազանցում է 2011թ.-ի նույն ցուցանիշը;

• Զուտ տոկոսային եկամուտը աճել է 18,7%-ով;

• Զուտ գործառնական եկամուտը աճել է 21,7%-ով;

Վերոնշյալ տվյալները ապացուցում են, որ ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԸ շարունակում է պահպանել առաջատար դիրքեր Հայաստանյան շուկայում:

Այդպես՝ 2012թ. 12 ամիսների համար Բանկի զուտ շահույթը կազմել է 4,2 մլրդ ՀՀ դրամ՝ ավելի քան 1,8 անգամ գերազանցելով նախորդ 2011թ. նույն ցուցանիշը, որը Բանկի ողջ պատմության ընթացքում ամենաբարձր աճի տեմպերից մեկն է: Զուտ շահույթի աճը ապահովող հիմնական գործոններից են՝ վարկային պորտֆելի ծավալի մեծացումը, ռիսկերի կառավարման համակարգերի արդյունավետության բարձրացումն ու գործունեության ընդհանուր արդյունավետության բարձրացումը:

Հավելելով դրական ֆինանսական արդյունքը՝ Բանկը շարունակեց ռիսկերի կառավարման համակարգի ամրապնդման եւ գործառնական համակարգի զարգացման աշխատանքները: Ինչպես եւ նախկինում ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿՆ ունի լայն մասնաճյուղային ցանց՝ երկրում ամենամեծերից մեկը:

2012թ. 12 ամիսների զուտ տոկոսային եկամուտը կազմել է 10,4 մլրդ ՀՀ դրամ՝ 2011թ. ցուցանիշի համեմատ աճելով 18,7%-ով: Բանկի բիզնեսի արդյունավետությունը հաստատող այս ցուցանիշի աճը պայմանավորված է Բանկի բիզնես-մոդելի շարունակական փոփոխության հետ:

Զուտ գործառնական եկամուտը նախորդ տարվա համեմատ ավելացել է 21,7 %-ով՝ հասնելով մինչեւ 15,1 մլրդ ՀՀ դրամ: Ցանկացած երկրի բանկային ոլորտում աննախադեպ աճի նման ընթացքը կապված է ակտիվների տեղաբաշխման թիրախների իրագործման հետ, ինչպես նաեւ ակտիվների ընդհանուր ծավալի մեջ բարձր եկամտաբերություն ունեցող ակտիվների թվի աճի հետ (այսինքն՝ վարկավորման միջոցով շուկայում ավելորդ իրացվելիության տեղաբաշխումով):

Բանկի բիզնեսի շահութաբերության հիմնական ցուցանիշներից մեկը՝ ծախսերի հարաբերակցությունը եկամուտներին (CIR), 2013թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 47,5%: Տվյալ ցուցանիշը 10,7%-ով գերազանցում է բանկային համակարգի նույն ցուցանիշը ընդհանուր առմամբ, որը կազմում է 58,2%: Ծախսերի կառավարման խնդիրը առաջնային դեր է զբաղեցնում՝ գտնվելով Բանկի ղեկավարության անընդհատ հսկողության տակ:

2013թ. հունվարի 1-ի դրությամբ Բանկի ակտիվները կազմել են 198,5 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 23,8 %-ով: Բանկի ղեկավարությունը չէր հետապնդում ակտիվների ծավալը մեծացնելու նպատակ, ավելին՝ նրանց խնդիրը կայանում էր առկա ակտիվների առավելագույնս արդյունավետ տեղաբաշխման մեջ: Արդյունքում, 2012թ. վերջին Բանկի հաճախորդների վարկային պորտֆելը ավելացավ մինչեւ 136,1 մլրդ ՀՀ դրամ, ինչը 43,0 %-ով ավել է 2011թ. վերջի տվյալների համեմատ:

 Բանկի մանրածախ հատվածի զարգացումը նպաստեց վարկային պորտֆելի կայուն աճին: Մանրածախ վարկերի պորտֆելը աճեց մինչեւ 46,2 մլրդ ՀՀ դրամ՝ 2012թ. ընթացքում ավելանալով 15,6 մլրդ. ՀՀ դրամով, իսկ դրա չափաբաժինը ընդհանուր վարկային պորտֆելի մեջ 2012թ. վերջի դրությամբ կազմեց 34%:

Բանկի ձեռնարկություններին (կորպորատիվ հաճախորդներին) տրված վարկերի ծավալը աճեց 25,3 մլրդ ՀՀ դրամով՝ հասնելով մինչեւ 89,9 մլրդ ՀՀ դրամ, ինչը կազմում է Բանկի ընդհանուր վարկային պորտֆելի 66%:

Հարկ է նշել, որ վարկային պորտֆելի դրական աճի հետ մեկտեղ Բանկին հաջողվել է էականորեն բարելավել ակտիվների որակը: Այդպես՝ 90 օրից ավել վճարման ժամկետանցում ունեցող վարկերի (NPL) չափաբաժինը ընդհանուր վարկային պորտֆելի մեջ 2012թ. վերջին կազմեց ընդամենը 0,83%:

Բանկի սեփական կապիտալը՝ իր ֆինանսական կայունության հիմնական ցուցանիշը, ավելացել է 13,7%-ով՝ 2013թ. հունվարի 1-ի դրությամբ կազմելով 35,8 մլրդ. ՀՀ դրամ:

Եկամտաբերության ցուցանիշների հարաբերակցությունը սեփական կապիտալի միջին մեծությանը (ROAE) եւ ակտիվների միջին մեծությանը (ROAA) կազմել են համապատասխանաբար 12,6% եւ 2,4%:

Բանկի զարգացման ոչ քիչ կարեւոր գործոն է հանդիսանում նաեւ արտաքին դոնորների հետ հարաբերությունների խորացումը, մասնավորապես՝ 2012թ. ընթացքում հաջողվել է ներգրավել լրացուցիչ 8 մլն դոլարի ռեսուրս BSTDB-ից եւ 6 մլն դոլարի՝ ADB-ից:

Մեկնաբանելով նախորդ տարվա աշխատանքների ամփոփումը՝ Բանկի Վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը նշել է. «ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԻ 2012թ. ձեռքբերումները վկայում են այն մասին, որ Բանկը վերափոխվել է հաճախորդներին որակյալ ծառայությունների լայն ընտրանի առաջարկող ունիվերսալ ֆինանսական հաստատության: Շարունակաբար աճող հաճախորդների բազան խոսում է ի օգուտ այն բանի, որ Բանկը գտնվում է ճիշտ ուղու վրա»:

2013թ. հունվարի 1-ի դրությամբ ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԻ հաճախորդների բազան կազմում է թվով 9.700 իրավաբանական անձ եւ 175.350 ֆիզիկական անձ, ինչը 32%-ով գերազանցում է 2011թ. նույն ցուցանիշը:

2012թ. ընթացքում Բանկի ցանցն աճել է 29 կետով՝ 2013թ. հունվարի 1-ի դրությամբ հասնելով 330 (ներառյալ բանկոմատները եւ POS-տերմինալները):

«ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ» ՓԲԸ-ի աուդիտի ենթարկված համախմբված ֆինանսական հաշվետվության ամբողջական տարբերակը հասանելի է Բանկի www.ashib.am կայքում: