Հրանտ Բագրատյանի առաջարկությունները համահունչ են կառավարության քաղաքանության հետ: Այդ մասին այսօր՝ մայիսի 2-ին ՀՀ կառավարության նիստում հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Հայտարարությունն արվել է Հ. Բագրատյանի հեղինակած «Օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների գործունեությունը Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերության ոլորտում կարգավորելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ եզրակացության հաստատման ժամանակ:
Տ. Սարգսյանն ասել է, որ արտահանման ոլորտում իրոք առկա են կոռուպցիոն ռիսկեր, որոնք պետք է չեզոքացնել, այդ պատճառով նա ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանին հանձնարարել է՝ ուշադիր ուսումնասիրել Հրանտ Բագրատյանի առաջարկները եւ համագործակցել նրա հետ:




























