12 ամսում շաքարավազը Հայաստանում էժանացել է 8 տոկոսով: Այդ մասին մայիսի 2-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը:
Եթե 2012թ. ապրիլին շաքարավազի մանրածախ գինը եղել է 460 դրամ, 2013թ. ապրիլին` 420 դրամ:
«Շաքարավազի գնի նվազումը դարձել է գործոններից մեկը, որոնցով պայմանավորված դեֆլյացիան»,- հստակեցրել է Մարտիրոսյանը:
Նշենք, որ շաքարավազի գինը 2011թ. սեպտեմբերի կտրուկ աճից հետո, երբ հասել էր 480-500 դրամի, ապա այժմ տատանվում է 420-430 դրամի սահմաններում:
2013թ. ապրիլին Ազգային վիճակագրական ծառայությունը հայտնել էր 0,1 տոկոս դեֆլյացիայի մասին: Հիմնականում դա պայմանավորված է շաքարավազի, կարտոֆիլի եւ այլ բանջարեղենների գների անկմամբ:




























