Հայաստանի արդյունաբերությունը 2012 թ. աճել է 16%-ով, ինչը ԱՊՀ-ում լավագույն ցուցանիշն է: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակման` արդյունաբերության աճով ԱՊՀ-ում երկրորդ տեղում Ղրղզստանն է` 13.6%, երրորդում` Տաջիկստանը` 5%: Ադրբեջանում արդյունաբերությունն աճել է ընդամենը 0.1%-ով: Ռուսաստանում Ուկրաինայում, Մոլդովայում գրանցվել է արդյունաբերության անկում:

ՀՆԱ աճի տեմպով Հայաստանը եւս ունի ամենաբարձր աճի տեմպերից մեկը (7.2%), զիջելով միայն Տաջիկստանին (7.5%): Համեմատության համար` ՀՆԱ-ն Ռուսաստանում աճել է 3.4%-ով, Ղազախստանում` 6.5%-ով, Բելառուսում` 3.1%-ով, Ուկրաինայում` 0.2%-ով, Ադրբեջանում` 2.8%-ով: