Գերմանիայի Լայպցիգ քաղաքում գտնվող Դաշնային վարչական դատարանը թույլատրել է քրդական ROJ-TV-ին վերսկսել հեռարձակումը Գերմանիայում։

Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը 2008-ին արգելել էր հիշյալ հեռուստաընկերության հեռարձակումը՝ ահաբեկչական կազմակերպության (PKK) օգտին քարոզչություն անելու պատճառաբանությամբ։