Մոսկվայի հարավում ոստիկանությունն ապօրինի ներգաղթյալների հայտնաբերման նպատակով հերթական ստուգայցերն է կատարել: Ստուգման արդյունքում Միջին Ասիայի հանրապետություններից ոստիկանության բաժանմունք են բերվել 236 ներգաղթյալներ:
Ըստ Դաշնային միգրացիոն ծառայության` արտասահմանյան 200 քաղաքացիներից 100-ը Ռուսաստանում են գտնվել օրենքի խախտումներով: Մի շարք անձանց նկատմամբ վարչական իրավախախտման աձանագրություններ են կազմվել:
Ստուգելով մայրաքաղաքի Դորոժնայա փողոցի արդյունաբերական գոտին` ոստիկանները պարզել են, որ այդտեղ ներգաղթյալներն ապօրինի սրճարան էին բացել:
Ոստիկանները նաեւ առգրավել էին «գազով ատրճանակ, հինգ փամփուշտ, երկու դանակ, մեծ քանակությամբ բջջային հեռախոսներ եւ ավտոմեքենաների անձնագրեր»: Հայտնաբերվել էր նաեւ երկու մեքենա, որոնք գտնվում էին հետախուզման տակ:




























