80-ամյա ճապոնացի յուիչիրիո Միուրան սկսել է Էվերեստի նվաճումը, հաղորդում է Euronews հեռուստաալիքը:
Եթե ամեն բան ընթանա ըստ նախատեսվածի՝ Միուրան Էվերեստի գագաթ կհասնի մայիսի 24-ին՝ դառնալով ամենատարեց ալպինիստը, ով նվաճել է աշխարհի ամենաբարձր լեռը: Ներկայումս ռեկորդը պատկանում է նեպալցի ալպինիստ Մին Բահադուրու Շերխանին, ով Էվերեստ է բարձրացել 2008-ի մայիսի 25-ին՝ 76 տարեկան հասակում:
Հատկանշական է, որ մինչեւ Շերխանը, ռեկորդը պատկանել է նույն Միուրային, ով Էվերեստ էր բարձրացել 10 տարի առաջ՝ 70 տարեկանում: Նա հիմա ցանկանում է ապացուցել, որ անկախ տարիքից, մարդը կարող է եւ պետք է ձգտի բարձունքների:




























