Նիգերիական զինված ուժերն ինքնաթիռներով եւ ուղղաթիռներով ռմբակոծում են «Բոկո  Հարամ» ծայրահեղական իսլամիստական խմբավորման ռազմաբազաները երկրի հյուսիսում, տեղեկացնում է  Reuters-ը` վկայակոչելով պաշտպանության նախարարության պաշտոնական աղբյուրները:

Reuters գործակալության թղթակցի հետ զրույցում նիգերիական բանակի գեներալ Քրիս Օլուկոլադեն (Chris Olukolade) հայտնել է, որ ռմբակոծվել է մի քանի ռազմաբազա: Ապստամբների շարքում կան մեծ թվով վիրավորներ, նշել է գեներալը` չբացահայտելով ռազմական օպերացիայի գաղտնիքները:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը Նիգերիայի երեք նահանգներում` Բորնոյ, Յոբ, Ադամավա, երկրի նախագահ`Գուդլակ Ջոնաթանի հրամանով հայտարարվել է արտակարգ դրություն: Նախագահը դիմել է ծայրահեղ քայլերի`կապված  «Բոկո Հարամ» ծայրահեղական  իսլամիստական խմբավորման կողմից աճող ահաբեկչության սպառնալիքի հետ: