Հայոց բանակում հերթական մահվան ելքով դեպքն գրանցվել: Մայիսի 17-ին, ժամը 20:30-ի սահմաններում Հայաստանի ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արմեն Ռուստամի Ղուդաբաշյանը, ընդգրկված լինելով վերակարգում, հոսանքահարվել է եւ գիտակցության չգալով մահացել:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Արմեն Ռուստամի Ղուդաբաշյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:




























