2009թ. առաջին կիսամյակում Հայաստանում առաջին անհրաժեշտության ապրանքների գներն աճել են 5,2 տոկոսով:

Նախկին ԽՍՀՄ երկրներից ամենամեծ աճը նկատվել է Ուկրաինայում՝ 8,6 տոկոս: Երկրորդը Ռուսաաստանն է՝ 7,4 տոկոս, երրորդը՝ Բելառուսը՝ 7,3 տոկոս: Հայաստանն այս ցանկում 4-րդն է՝ 5,2 տկոսով: ԽՍՀՄ երկրներից գների անկում է նկատվել Մոլդովայում՝ 1.8 տոկոս, Էստոնիայում՝ 2,1 տոկոս, եւ Ադրբեջանում՝ 3,2 տոկոս: Ուրկաինան առաջատարն է նաեւ ինֆլյացիայի մակարդակով՝ 1,1 տոկոս: Նրան հաջորդում են Տաջիկստանը (0,9 տոկոս) եւ Ռուսաստանը (0.6 տոկոս): Վրաստանում գները չեն փոխվել, իսկ Հայաստանում, Լիտվայում եւ Մոլդովայում ինֆլյացիան կազմել է 0,3 տոկոս, Ադրբեջանում 0,6 տոկոս: