Երկու շաբաթ առաջ ձերբակալված Հանս Լիփշիսը, ով 1941-45 թթ. ծառայել է Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարում որպես վերակացու, մեղադրվում է 9 515 մարդու սպանությանն աջակցելու մեջ, հաղորդում է «Welt am Sonntag» պարբերականը:
Ձերբակալվածը պնդում է, որ ճամբարում աշխատել է որպես խոհարար, իսկ Օսվենցիմի սարսափների մասին իմացել է միայն գործընկերների պատմածներից:
Պարբերականը նշում է, որ Լիփշիսն իսկապես ինչ-որ ժամանակ աշխատել է խոհանոցում, սակայն դա նրա միակ զբաղմունքը չի եղել: Մասնավորապես, մի քանի անգամ մասնակցել է երկաթուղային բեռնաթափման տխրահռչակ կետում գերիների «սելակցիային», որտեղ էլ ՍՍ-ի բժիշկներն ու սպաները ընտրում էին նրանց, ովքեր ունակ էին աշխատելու, իսկ մնացածին ուղարկում էին գազախցեր:




























