Քեշնեւում մայիսի 19-ին կայացած գեյ-շքերթին մասնակցել են սեռական փոքրամասնությունների մի քանի տասնյակ ներկայացուցիչներ, իսկ հարյուրավոր ոստիկաններ պահպանել են անվտանգությունը:Երթը պետք է անցկացվեր Կանաչ թատրոնում, սակայն վերջում որոշվել է անցկացնել ԱՄՆ դեսպանատան եւ Մոլդովայի պետհամալսարանի մոտակայքում` խուսափելու համար բախումներից:
Ակցիայի մասնակիցներին աջակցության խոսքերով ողջունել են եվրոպացի պաշտոնյաները, ինչպես նաեւ Եվրոպայից եւ ԱՄՆ-ից դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:




























