Մոսկվացիները դժգոհում են բզեզների հսկայական քանակությունից, որոնք հայտնվել են շոգերի հետ միաժամանակ:

Մոսկվայի կենտրում ամենահաճախ հանդիպողները խոշոր մոծակներն են, գրում է fontanka.ru-ն: Քաղաքի մյուս վայրերից ահազանգեր են ստացվում բզեզների, խավասերների եւ լվերի առկայության մասին: Շոգ եղանակն էլ նպաստում է նրանց տարածմանը:

Մասնագետներն այն կարծիքին են, որ շոգերի պատճառով մերձմոսկովյան անտառներից արտագաղթել են այն միջատները, որոնք նախկինում քաղաքում չեն եղել: