Բնապահպանական պետական տեսչության կողմից մայիսի 6-18-ն ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է  580 հազար դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 8 որոշում եւ հաշվարկվել է  4.33 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես` 

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում ապօրինի ծառահատման   1 դեպքի համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում եւ հաշվարկվել է  15.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ջրերի պահպանության ոլորտ

Սյունիքի տարածքային բաժնի  կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված Ողջի գետի աղտոտման  պատճառով հաշվարկվել է 667.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Երեւանի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից ավարտվել է ստուգումը «Երեւան» ՋՕ ընկերությունում, ինչի արդյունքում կայացվել է 150.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից արձանագրվել է 1 դեպք, որի արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Բնապահպանական եւ բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար  

Արարատի տարածքային բաժնի  կողմից  1 տնտեսվարողի  նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում:

Հողերի  պահպանության ոլորտ    

Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման  համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է  60.0 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի արդյունքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր.գումարի վարչական տուգանքի որոշում:

Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցների եւ ՀՀ ոստիկանության Սյունիքի բաժնի կողմից իրականացված ստուգայցերի արդյունքում հայտնաբերված 1 դեպքի համար հաշվարկվել է 3470.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 

Ապօրինի որս

Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների եւ ՀՀ ոստիկանության Սեւանի բաժնի հետ համատեղ   իրականացված ստուգայցերի արդյունքում արձանագրվել է 3.16կգ խեցգետնի ապօրինի որս եւ  իրականացվել է վարչական վարույթ: Նշանակվել է վարչական տուգանք 50.0հազ.դր., իսկ բռնագրավված խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել Սեւանա լիճ:

Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների եւ <Սեւան ԱՊ> ՊՈԱԿ-ի հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների ընթացքում   առգրավվել է տիրազուրկ 10 հատ ձկնորսական ցանց, 53 հատ/15կգ/ <սիգ> տեսակի ձուկ,  ինչը սահմանված  կարգով հանձնվել է <Գավառի մանկատուն>  ՊՈԱԿ:

Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար  1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 1.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի արդյունքում հայտնաբերված 98 հատ կողակ եւ բեղլու տեսակի ձկների ոչնչացման պատճառով հաշվարկվել է 98.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կենսաբազմազանության հողերի, թափոնների եւ վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի  եւ Երեւանի տարածքային բաժնի աշխատակիցների  համատեղ իրականացրած ստուգայցերի ընթացքում հայտնաբերված տիրազուրկ 150 հատ սիգ տեսակի ձկները հանձնվել են <Երեւանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոց> ՊՈԱԿ:

Երեւանի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում առգրավված 157 հատ տիրազուրկ սիգ տեսակի ձկները հանձնվել են <Զատիկ> մանկատուն ՊՈԱԿ եւ «Երեւանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր»:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների եւ ՀՀ ոստիկանության Գավառի բաժնի հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում իրականացվել է վարչական վարույթ: 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 15.0հազ.դր  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել  2.1մլն.դր. գումար: