Հռոմի պապ Ֆրանցիսկոս I-ը խոստովանել է, որ ննջում է երեկոյան աղոթքի ժամանակ: Իր մարդկային թուլությունից Պապը բողոքել է Սուրբ Պետրոսի տաճարի հրապարակում հավաքված բազմահազար հավատացյալների առաջ ելույթ ունենալիս: «Ծանր օրվանից հետո շատ դժվար է լինում մաքառել քնի դեմ, եւ երեկոյան աղոթքի ընթերցման ժամանակ ես ննջում եմ»,- պապի խոսքերն է մեջբերում The Daily Mail-ը:
Պապը հավելել է, որ Աստված ըմբռնումով է մոտենում իր թուլությանը: Ֆրանցիսկոս I-ի այդ խոսքերը զվարճացրել են հավաքվածներին:
Պապի ճառը հիմնականում նվիրված էր անտուն մարդկանց օգնելուն: «Ժամանակակից հասարակությունը կենտրոնացած է աշխարհիկ սկանդալների վրա, եւ սովյալ ու սառչող երեխաների խնդիրները սկսել են որպես սովորական երեւույթ ընկալվել: Եվ դա շատ տխուր է»,- իր ճառում նշել է Հռոմի պապը` հավատացյալներին կոչ անելով օգնել կարիքավորներին:




























